Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, թե Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Կոլումբոսը, այլ մուսուլման ձկնորսները, շարունակում է լայնորեն քննարկվել և ծիծաղի առիթ տալ Թուրքիայի ներսում ու սահմաններից դուրս: Չնայած Էրդողանն իր հայտարարությունը ծաղրողներին բարդույթավորված էր որակել, տարբեր պարբերականներ շարունակում են ծաղրանկարներ հրապարակել: Թուրքական Penguan ծաղրանկարների ամսագրի հերթական համարում Էրդողանն է՝ Մոնա Լիզայի ֆոնին: Լեոնարդո դա Վինչիի կտավում մզկիթ է ավելացել՝ «Պատմությունը նորից է գրվում»՝ մակագրությամբ:
Մեկ այլ ծաղրանկար հրապարակել է գերմանական մի պարբերական: Այս նկարում Կոլումբոսը գալիս է Ամերիկա և տեսնում, որ Էրդողանն ավելի վաղ է այնտեղ եղել: